|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն որերորդ անգամ հետաձգվում է Վանաձորի «Սզնի» դեղատան` թիվ 1 հիվանդանոցային համալիրի դեմ հայցով դատավարությունը:
Դեղատան տնօրեն Գառնիկ Սահակյանը հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանից պահանջում է կատարել մրցույթով սահմանված պարտավորությունները: Վճռի ընթերցումն ամենատարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է, գործի քննությունը` վերսկսվել: Այժմ էլ գործում ներգրավվել է Լոռու մարզպետարանը՝ որպես երրորդ կողմ, սակայն ո'չ մարզպետարանի ներկայացուցիչը, ո'չ պատասխանող կողմը չէին ներկայացել:
Եվ քանի որ գործն արդեն ամբողջությամբ քննված է, դատավորը որոշում կայացրեց քննությունն ավարտված համարել եւ հուլիսի 18-ին հրապարակել հավերժ թվացող դատավարության վճիռը: