Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 9-ի դրությամբ` H1N1 վիրուսից (խոզի գրիպից) մահացել է 3 ՀՀ քաղաքացի:
Նույն օրվա դրությամբ` հանրապետությունում գրանցված սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպքերից 219-ը եղել է թոքաբորբ: Հոսպիտալացված է 85 հղի, որոնցից 20–ի մոտ առկա է թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որոնցից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին, նրանցից մեկը հղի է:
Չնայած առկա իրավիճակին` առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրում, այնուամենայնիվ, համաճարակ չկա:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ H1N1-ի բուժման համար նշանակվող «Տամիֆլու»-ն, որի 10 հաբն արժե 20 000 դրամ, դեղատներից «անհետացել» է: Այսինքն` մի կողմից ստացվում է, որ հանրապետությունում, ինչպես նշում են նախարարությունից, իրավիճակը վերահսկելի է, սակայն, մյուս կողմից, անհրաժեշտ դեղահաբը սպառվել է, և հատուկենտ դեղատներում կարելի է շատ քիչ քանակությամբ գտնել այն: Արդյո՞ք հասարակության շրջանում խուճապ չառաջացնելու համար է նախարարությունը նշում, որ համաճարակ չկա, թե՞ դեղ ներմուծողներն են իրենց հաշվարկներում սխալվել, պարզ չէ:
Ի դեպ, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` եթե առաջին անգամ բացահայտված ախտորոշումով գրանցված շնչառական օրգանների հիվանդությունների քանակը 2013-ին 12 008-ն էր, ապա 2014-ին այս թիվը նվազել է` հասնելով` 11 631 /2015-ի տվյալները դեռ չկան/: Իսկ ահա շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունների թիվը /100 000 բնակչի հաշվով/ ավելացել է` եթե 2013-ին այդ թիվը 54,4 էր, ապա 2014-ին դարձել է 61,8: