Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իր գործունեության 8 տարիների ընթացքում համագործակցել է Հայաստանում մի շարք երկրների դեսպանների և միջազգային այլ առաքելությունների հետ:
«Տարեցտարի ընդլայնելով համագործակցության շրջանակը` այսօր հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվել դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները»,- նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Նա ավելացրեց, որ այս տարի առաջին անգամ փառատոնին աջակցում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Եվրոպական մշակութային ֆոնդի և Եվրասիայի համագործակցության հիմնադրամի աջակցությամբ էլ կանցկացվեն Հայ-թուրքական կինոպլատֆորմը և «Ռեժիսորներն առանց սահմանի» համատեղ արտադրության ֆորումը, որի կայացմանն էլ աջակցել է Բրիտանական խորհուրդը:
Եվրոպական համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը տեղեկացրեց, որ արձանագրվել է եվրոպական համագործակցության արդյունավետ փորձ: «Համագործակցում ենք և պետք է համագործակցենք, քանի որ անցած տարվանից խմորվել են մի շարք նախագծեր, որոնք պետք է իրագործվեն»,- ասաց նա:
Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ` հետահայաց ցուցադրությամբ կներկայանա անվանի ռեժիսոր Բերտրան Տավերնիեն, իսկ գերմանական դեսպանատան և Գյոթեի ինստիտուտի ջանքերով «Ոսկե ծիրանին» կմասնակցեն մրցութային անվանակարգերում ներառված 4 ֆիլմների ռեժիսորները, և կցուցադրվի փառատոնի փակման ֆիլմը`աշխարհահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսի 3D ձևաչափով նկարահանված «Պինա» կինոնկարը: