կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 18:32
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ աջակցողները Քելբաջարի ու Ջաբրայիլի տեղը չգիտեն․ Տարոն Տոնոյանը հրաժարվել է Փաշինյանի մեդալից

Ապշած եմ, պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա, որ մեր ձայնը լսելի դառնա՞, մենք հայրենիք ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը ԱԺ առջև հանրահավաքի ժամանակ։

«Հայրենիքի կորստից հետո 10 անգամ, 100 անգամ բազմամարդ պետք է լիներ մեր հավաքը: Այսօր երկրում անիշխանություն է, վարչապետը զբաղված է միայն սեփական աթոռը ամեն գնով պահելով, նա ժամանակ չունի սահմաններով զբաղվելու, բանակով զբաղվելու, որպեսզի հայ ժողովուրդը պաշտպանված լինի: Երկրի բազմաթիվ մարդկանց կոչերը մնում են անարձագանք իշխանությունների կողմից: Ո՞ւմ հետ եք վաղն աշխատելու, ինչպես եք ղեկավարելու, ձեզ ոչ ոք չի ուզում: Ձեզ աջակցողները Քելբաջարի ու Ջաբրայիլի տեղը չգիտեն»,-ասաց նա:

Նա կոչ արեց իր բժիշկ ընկերներին անտարբեր չլինել, ձայնը բարձրացնել որպես մտավորականության մի մաս, որպեսզի լսելի դառնա ԱԺ-ում, որտեղ նիստ են անցկացնում:

«Նրանք ամեն օր փորձում են իրենց շարքերը համալրել: Ո՞վ է տեսել պարտված պետությունը այս քան շատ շքանշան ու մեդալ բաժանի, որպեսզի կարողանա այդ մարդկանց եւս զերծ պահել այս պայքարից»,-ասաց նա:

Տարոն Տոնոյանին ևս զանգել են առողջապահության նախարարությունից եւ ասել, որ պետք է ներկայանա նախագահական եւ շքանշան կամ մեդալ ստանա:

«Ես դա վաստակել եմ այն զինվորների բերանից, որոնք ասել են՝ շնորհակալություն բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում ապազգային, իրենց կյանքում ոչինչ չարած, հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,-հայտարարեց Տարոն Տոնոյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ում հավաքվեն ժողովրդի իրական ընտրյալները։

«Պետք է այդ ընտրությունները լինեն այն ժամանակ, երբ մենք չենք լինի էյֆորիայի մեջ, եւ չի լինի խորը դեպրեսիայի ժամանակ: Այդ ընտրությունները իրավունք չունի անցկացնելու կլասիկ ստախոս Նիկոլ Փաշինյանը»,-հայտարարեց Տարոն Տոնոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք Հայրենիքի փրկության շարժման առաջադրած՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքը։