Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԵՐԿԻՐ-ն անդրադարձել էր Խարբերդում 14-ամյա երեխային կարիճի խայթելու դեպքին, երբ շտապօգնության հեռախոսավարը չէր արձագանքել կանչին, արդյունքում` օգնություն չէր ցուցաբերվել:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը մեկնաբանեց, թե ձայնագրված հեռախոսազրույցից պարզ է դարձել, որ զանգահարողը նախ չի ասել, որ խոսքը կարիճի խայթոցի մասին է, երկրորդ` հարցրել են, թե ինչպես զանգահարենք, որպեսզի կապվենք շտապօգնության Մասիսի ծառայության հետ: Հեռախոսավարն էլ պատասխանել է. «Քաղաքային հեռախոսից զանգեք 1-03»:
Այդուհանդերձ, Քրմոյանի խոսքերով, դա չի արդարացնում շտապօգնության աշխատակցուհու վարքը, քանի որ նա պետք է անձամբ ահազանգեր Մասիսի հիվանդանոց և հայտներ դեպքի մասին: «Այժմ քննարկվում է հեռախոսավարի` աշխատանքից հեռացման հարցը»,- տեղեկացրեց Քրմոյանը:
Նա նաեւ ասաց, որ արդեն 6 ամիս է` բանակցություններ են ընթանում բջջային օպերատորների հետ` լուծելու բջջայինից 1-03 զանգելու դեպքում տվյալ տարածքի շտապօգնության ծառայությանը միանալու խնդիրը: Իսկ որպեսզի նման դեպք այլեւս չկրկնվի, արդեն այսօրվանից շտապօգնության ծառայություններում կլինեն բոլոր տարածքների հեռախոսահամարները, որոնք կտրամադրվեն ցանկացած վայրից զանգահարողներին: