|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ի` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ` կազմակերծված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանին առաջիկայում կհեռացնեն ոստիկանության համակարգից: Նույն աղբյուրների հաղորդմամբ` նրան նշանակելու են Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի` հարկային ծառայության գծով տեղակալ: Առաջին հայացքից արտառոց որեւէ բան չկա, որ ուժային կառույցի ներկլայացուցիչը կարող է տեղափոխվել հարկային ծառայության ոլորտ: Սակայն հետաքրքիր է այն, որ Գագիկ Խաչատրյանը եւ Նազարեթ Մնացականյանը երկար տարիներ թշնամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մնացականյանի հետ, ով ասաց. «Ես սիրով կատարում եմ իմ ծառայողական պարտականություններն ինձ հըարազատ համակարգում: Իսկ ձեր նշած տեղեկության վերաբերյալ կարո եմ ասել, որ առաջին անգամ եմ լսում»: