|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուներ ընտրելու համար մրցույթ անցկացնելու` օմբուդսմենի նախաձեռնությունը հետաքրքրական է երկու իմաստով:
Նախ՝ նման պրակտիկա նախկինում երբեք չի կիրառվել: Կառավարման ոլորտում լավագույնների ընտրությունը միշտ եղել է նոմենկլատուրայի մենաշնորհը, եւ երկրորդ՝ օմբուդսմենը, չափորոշիչներ առաջադրելով, գոնե սահմանում է, թե ինչ որակ է ուզում տեսնել ԿԸՀ-ում՝ առաջնայնությունը տալով ոչ թե քաղաքական կոմպոնենտին, այլ մարդու իրավունքների պաշտպանությանը, անձի հավատարմությանը:
Սա երիտասարդական մտահղացումների ու երեւակայության գործադրման ողջունելի փորձ է: Սակայն շեշտը շատ ավելի արտաքին՝ ցուցադրականության, քան ներքին՝ բովանդակային կողմի վրա է դրված: Որովհետեւ մի կողմից պարզ չէ, թե նրա նշանակած հանձնաժողովն ինչպես է բացահայտելու մարդու իրավունքների պաշտպանությանը մրցույթի մասնակցի հավատարմությունը, եւ թե որքանով է հրապարակված ընթացակարգն իրապես օբյեկտիվ ընտրություն երաշխավորելու:
Եվ խնդիրը բացարձակապես օմբուդսմենի մտադրությունների անկեղծության կամ ձեռնարկի նկատմամբ հավատի մեջ չէ: Բոլոր ոլորտներում արդար ընտրության գաղափարի շարունակական բռնաբարումը վաղուց սպանել է հանրային վստահությունն այդ ինստիտուտի նկատմամբ: