|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ Հայաստանի պետական պարտքին: Նշենք, որ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է կրկին 350 մլն դոլար վարկ վերցնել:
Նախարարի խոսքով` պարտքը վտանգավոր չէ, և Հայաստանը հարաբերական ցուցանիշներով գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Եվ քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դրա ծածկման աղբյուրը պարտքի ներգրավումն է: Սակայն, մյուս կողմից, նախարարը հույս հայտնեց, որ սպասվող ներդրումները կնվազեցնեն վարկերի հետագա ներգրավումը:
«Եթե մենք ունենանք ներդրումներ, դա շատ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի մեր տնտեսական վիճակի համար: Մյուս կողմից` եթե երկրի խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, պետք է օգտագործվեն նաև արտաքին խնայողությունները կամ պետք է պարտք վերցնել: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- ասաց Վարդան Արամյանը: