|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է, որ բանակում փորձարկվել է «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթը։ Նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջական ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․
««Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:
Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»,-գրել է Ստեփանյանը:
