կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 05:25
Առանց Կատեգորիա

Մահվանից 2 տարի անց երեխա է ունեցել

Մահվանից 2 տարի անց երեխա է ունեցել

Իսրայելի քաղաքացի Նիսիմ Այեշը կնոջ մահից 2 տարի անց իրականացրել է իր եւ հանգուցյալի երազանքը. Նյու Յորքում լույս աշխարհ է եկել նրանց ընդհանուր երեխան: Դա առաջին իսրայելցի երեխան է, որ ծնվել է մահացած կնոջ սառեցված սաղմից:

Նիսիմ եւ Կերեն Այեշները երազում էին երեխան ունենալ: Թեեւ այդ հարցում կինը խնդիրներ ուներ, սակայն ամուսինները չէին կորցնում հույսը. նրանք փորձում էին արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալ:

Մի քանի տարի անց բժիշկները Կերենի մոտ ուղեղի քաղցկեղ են հայտնաբերում, բայց այդ պահին արդեն հիվանդանոցում ամուսինները 2 սառեցված սաղմ ունեին:

Մահվանից մի քանի օր առաջ կինը փաստաթուղթ է ստորագրում, որը հնարավորություն էր տալու ամուսնուն տնօրինել սաղմերը, սակայն հիվանդանոցի պաշտոնյաները հրաժարվում են Կերենի մահից հետո Նիսիմին տալ դրանք: Դատական հայցերից եւ մամուլի միջամտությունից հետո միայն սառեցված սաղմերը տալիս են Նիսիմին` պայմանով, որ դրանք Իսրայելի տարածքում չօգտագործվեն, քանի որ իսրայելական օրենդրությամբ` փոխնակ մայրը կարող է կրել սաղմը միայն երկու ծնողների համաձայնությամբ: Նիսիմը ԱՄՆ-ում գտնում է մի կնոջ, որը համաձայնում է 100 հազար շեկելով նրա երեխայի փոխնակ մայրը դառնալ:

Նիսիմի խոսքերով` որդին ե'ւ իրեն է նման, ե'ւ կնոջը: «Ես շնորհակալ եմ Աստծուն, որ օգնեց ինձ իրականացնել Կերենի երազանքը»,- ասում է նա: