Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի նաև մեկ աշխատանքի ցուցադրությամբ:
Ցուցահանդեսին մասնակցության 450 հայտերից ընտրված 84-ը կներկայացվեն դեկտեմբերի 1-ին Ազգային պատկերասրահում:
Այցելուները հնարավորություն կունենան մեկտեղ տեսնելու Տիգրան Մեծին ներկայացնող գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ և կիրառական արվեստի նմուշներ:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահ Ղազար Միրզոյանի խոսքով, ցուցադրության բաղկացուցիչ մաս է կազմելու նաև Արցախի Տիգրանակերտի գտածոների ոչ մեծ հավաքածուն: Եվ եթե ցուցահանդեսում Տիգրան Մեծի կերպարը կներկայացվի քանդակագործների ու նկարիչների աշխատանքներով, ապա նույն կազմակերպության նեխաձեռնությամբ հրատարակվա «Տիգրան Մեծ» 450 էջանոց գիրքը, շնորհիվ մեծանուն գիտնականների աշխատանքի, կներկայացնի հայոց միապետին որպես քաղաքգետ, ռազմագետ, շինարար, պետական մտածողության գործիչ: Հանրամատչելի բովանդակության այդ գիրքը սակայն չի հայտնվի վաճառքում: «Տպաքանակն ընդամենը 1000 օրինակ է, հովանավորման խոստումների մի մասն ի դերև եղավ»,-բացատրեց Ղազար Միրզոյանը: