| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ucom ընկերության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մասամբ վերականգնվել են մատուցվող որոշ ծառայությունների բնականոն աշխատանքը և այս պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են:
«Սիրելի՛ բաժանորդներ,
Այս պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնց մեջ ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա մեր գործընկերները։
Հայտնում ենք, որ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է։
Զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքն այս խոշոր վթարի պատճառով նույնպես խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հարյուր հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով, և Ձեր հարցումների պատասխաններն օբյեկտիվ պատճառներով կարող են ուշանալ:
Հավելենք, որ այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը և խոստանում պարբերաբար կիսվել տեղեկատվությամբ:
Շնորհակալ ենք, որ անկախ ամեն ինչից սատարում եք մեզ՝ խոսքով, գործով, խորհուրդով և ակտիվ աջակցությամբ։ Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ: