|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
Հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:
Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:
Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից: