Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր սովորականից շուտ էր սկսել մարզումը:
Հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պատասխանեց ԵՐԿԻՐ-ի հարցերին:
- Էդգա'ր, ինչպես ես գնահատում թիմի ֆունկցիոնալ պատրաստվածությունը:
- Բավարար:
- Դժվար չի՞ լինի լավագույն արդյունքի հասնել հակառակորդի հարկի տակ:
- Իհարկե, դժվար կլինի, սակայն ֆուտբոլ է` պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, խաղում ենք ուժեղ հավաքականի հետ և, բնականաբար, դժվարին պայքար է սպասվում:
- Վերջերս մամուլում լուրեր են պտտվում Արազ Օզբիլիսի` Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին: Ի՞նչ կարծիքի ես Օզբիլիսի մասին և մեր հավաքականում նրա օգտակար լինելու շանսերը որքա՞ն ես գնահատում:
-Անձնապես ծանոթ լինելով նրան` կասեմ, որ միանշանակ լավ ֆուտբոլիստ է և հավաքականում շատ օգտակար կլինի:
ԵՐԿԻՐ-ը զրուցեց նաև Ռոման Բերեզովսկու, Հենրիխ Մխիթարյանի, Ռոբերտ Արզումանյանի և Յուրի Մովսիսյանի հետ:
Այսպիսով` մաղթենք մեր թիմին հաղթանակ Ռուսաստանի ընտրանու դեմ կայանալիք հանդիպմանը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում: