կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-27 05:59
Արցախ

Պատրաստվել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի

Պատրաստվել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները, ֆրանսիական Դովիլ քաղաքում գումարված «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել եւ կոչ արել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին իրենց երկրների հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, նաեւ ավարտել կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք ընդունել այդ սկզբունքները, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ դրա իրականացմանը մեր միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարության մեջ։