կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 17:01
Քաղաքական

Ադրբեջանը կարող է պատրաստվել Հայաստանի դեմ նոր պատերազմի. «Ռեպորտյոր»

Ադրբեջանը կարող է պատրաստվել Հայաստանի դեմ  նոր պատերազմի. «Ռեպորտյոր»

Անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածքում հարձակողական գործողություն իրականացրած Ադրբեջանը կարող է պատրաստվել Հայաստանի հետ նոր զինված բախման: Նման կարծիքը հայտնել է ռուսական «Ռեպորտյոր»–ը։

Պարբերականը, վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցներ, գրում է, որ Բաքուն, հավանաբար, կփորձի գրավել հայկական Սյունիք մարզը, որպեսզի Ադրբեջանի հիմնական մասը կապվի Նախիջևանի հետ:

Հրապարակման մեջ ասվում է, որ կան մի շարք նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի: Այսպես՝ Իլհամ Ալիևը խոսել է դեպի Նախիջևան ապագա տրանսպորտային միջանցքի մասին: Ըստ նրա՝ այդ մայրուղին պետք է անցնի Զանգեզուրով (Սյունիքի մարզ), որը քաղաքական գործիչն անվանել է Ադրբեջանի պատմական հատված:

Ադրբեջանի նախագահը մատնանշել է նման միջանցքի ստեղծումը կանխելու՝ Երևանի փորձերի ապարդյունությունը:

Լրագրողների կարծիքով՝ այս դիրքորոշումն ազդարարում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ զինված ուժ կիրառելու պատրաստակամության մասին: