կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-27 05:16
Իրավական

Ամեն վեցերորդ գործարարը բանտում է

Ամեն վեցերորդ գործարարը բանտում է

Ռուսաստանում բիզնես սկսելը բավական ռիսկային է. բարդություններ են առաջացնում թղթաբանությունն ու կոռուպցիան: Օրինակ` կաթնամթերքի արտադրությունն ամբողջ աշխարհում շիտակ գործ է, բայց դա Դմիտրի Մալովին բանտ գցեց. նա դատապարտված է հինգ տարվա ազատազրկման. գրում է BBC-ին:

Մալովը հիմնադրել է իր «Ագրոմոլ» ընկերությունը Մոսկվայից մոտ 300 կմ հեռու գտնվող Կոստրոմա բնակավայրում. նա իր սեփական միջոցներով գնել է խորհրդային շրջանից մնացած երկու գործարան, վերանորոգել դրանք եւ զարգացրել իր բիզնեսը:

Սակայն 2009 թվականին մի օր մի քանի անծանոթ մարդիկ, որ ներկայացել են որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ, այցելել են նրան ու փորձել համոզել, որ վաճառի բիզնեսը: Երբ Մալովը հրաժարվել է, սպառնացել են, որ կբանտարկվի: Մալովը, միեւնույն է, մերժել է, եւ մի օր ծանուցում է ստացել, թե մեղադրվում է խարդախության մեջ:

Փոքր բիզնեսի շահերի պաշտպանությամբ զբաղվող «Բիզնես միասնություն» կազմակերպության տվյալներով` Ռուսաստանում յուրաքանչյուր վեցերորդ գործարարը ազատազրկված է, իսկ յուրաքանչյուր երրորդ բանտարկյալը գործարար է: