Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանին է մակագրվել մեղադրղ դատախազին հայհոյելու և նրան սպառնալու վերաբերյալ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2015թվականի մայիսի 29-ին ժամը 13-ի սահմաններում 27-ամյա Էդգար Կարապետյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ընթացքում գործով մասնակցող մեղադրող` Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռուդիկ Ռոբերտի Արամյանի կողմից մեղադրական ճառը հրապարակելուց հետո` չհաշտվելով իր նկատմամբ վերջինիս միջնորդած պատճաչափի հետ, ոտքի կանգնելով` սկսել է բարձրաձայն խուլիգանական բույթի հայհոյանքներ հնչեցնել և սպառնալիքներ տակ դատաքննության ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնող մեղադրողի հասցեին: Այնուհետև Կարապետյանը կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, վերցնելով սեղանին դրված մետաղյա շրջանակով ակնոցը, այն նետել է մեղադրողների ուղղությամբ, որը դիպելով պատին` կոտրվել է:
Դրանից հետո ուղեկցող ոստիկանները փորձել են կարգի հրավիրել Էդգար Կարապետյանին, սակայն վերջինս շարունակել է հայհոյել և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ տալ մեղադրող Ռուդիկ Արամյանի և նրա մերձավորների նկատմամբ, որից հետո դուրս է բերվել դատարանի դահլիճից: Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված դատախազի նկատմամբ կապված գործը դատարանում քննելու հետ: