կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 02:23
Տնտեսական

Բենզինը շարունակում է թանկանալ

Բենզինը շարունակում է թանկանալ

Այսօր Երևանի համարյա բոլոր բենզալցակայաններում բենզինի գները դարձյալ բարձրացել են:  «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արդեն վաճառվում է 460 դրամով՝ նախկին 450-ի փոխարեն։ «Պրեմիում» տեսակի բենզինի գները հասել են 480 դրամի:

Ուշագրավ է այն, որ բենզինը թանկանում է այն ժամանակ, երբ միջազգային շուկայում նավթամթերքի էժանացում է նկատվում: Երեկ  Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) Brent տեսակի նավթի 1 բարելի (159 լ) գինը, նախորդ օրվա համեմատ, նվազել է 4 դոլարով և ժամը 11.00-ի դրությամբ վաճառվում էր 113,57 դոլարով։

Ընդ որում, ինչպես նշում է «ԿԱՊԻՏԱԼ» օրաթերթի փարձագետ Ա. Չատինյանը , միջազգային շուկայում նավթի գների անկումը արձանագրվում է մայիսի 1-ից, և ներկայումս նավթի գները գտնվում են մարտի 15-ի գնային մակարդակին, իսկ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 420 դրամով։

Նույնիսկ ավելորդ է դառնում բենզինի հայաստանյան ներկրողներին հարցում անել, թե ինչո՞ւ են բենզինի գները շարունակում բարձրանալ: Միշտ հարցի «պատասխանը» կա. ուղղակի մեր իրականությունն այնպիսին է, որ ապօրինությունները պատժող չկա: Ով ինչ ուզում` անում է, իսկ մեղավորները մենք ենք` լրագրողներս, որ ամեն ինչին նայում ենք «սեւ» ակնոցներով: