Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սննդամթերքն օրեցօր թանկանում է, ընդորում, և՛ ներկրվողը, և՛ տեղում արտադրվողը։ Եթե տարեսկզբին ներկրվող սննդամթերքի գների աճըկապում էին դրամի արժեզրկման հետ, ապա հուլիսից սկսած դրամն արժևորվել է մոտ 8-9 տոկոսով, իսկ նույն ապրանքների գները շարունակում են աճել։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներինմիայն սննդամթերքի գները աճել են 10,8 տոկոսով, իսկ միայն հոկտեմբերին՝ 16,4 տոկոսով։ Իշխանության ներկայացուցիչներն այս գնաճը հիմնականում բացատրում են համաշխարհային շուկայում ապրանքների գների աճով, սակայն իրականպատճառները նաև պետք է փնտրել Հայաստանում։Մասնավորապես՝ պետականծրագրերի համատարած ձախողումը հանգեցրել է գյուղատնտեսության ոլորտի -1,5 տոկոս անկման, այդ թվում՝ անկում է գրանցվել բուսաբուծության ոլորտում՝ -2,4 տոկոս, անասնապահության ոլորտում՝ -0,4 տոկոս։
2021 թվականի ընթացքում կրճատվել են սպառողական զամբյուղի մեջ մտնող մի շարք մթերքների արտադրության ծավալները, ինչն էլ իր հերթին ազդել է գների աճի վրա։
Եվ այսպես՝
1.Գյուղատնտեսական կենդանի և թռչնի սպանդի ծավալները նվազել են -0,1 տոկոսով, իսկ թռչնամիսը թանկացել է +15,4 տոկոսով,
2. Ձվի արտադրությունը նվազել է -7,7 տոկոսով, իսկ ձուն թանկացել է +44,1 տոկոսով,
3.Հացահատիկի և հատիկաընդեղենի արտադրությունը նվազել է -38,2 տոկոսով, իսկ հացը թանկացել է +5 տոկոսով, ալյուրն և այլ ձավարեղենը՝ +10,5 տոկոսով,
4. Կարտոֆիլի արտադրության ծավալները կրճատվել են -7,8 տոկոսով, իսկ կարտոֆիլի գինն ավելացել է +8,6 տոկոսով,
5. Բանջարեղենի արտադրության ծավալները նվազել են -7,3 տոկոսով, իսկ բանջերեղենի գինն ավելացել է +23,9 տոկոսով։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ 2021 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտիանկումը բացատրվում է ոչ միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերի անարդյունավետությամբ, այլ նաև պետական բյուջեով հաստատված կապիտալ ծախսերի 31,7 տոկոս թերակատարմամբ, քանի որ ստացվում է, որ պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերը, սակայն չի կարողանում ապահովել ոռոգման ջրով, ինչի հետևանքով գյուղացին ունենում է զրո տոկոսով վարկ, սակայն չորացած դաշտեր կամ ցածր բերքատվություն։
Արամ Աճեմյան