Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւանի մի շարք շուկաներում կարտոֆիլի գինը ռեկորդ է սահմանել` մեկ կիլոգրամի համար 450-500 դրամ:
Ի դեպ, նույն գնով կարելի է գնել նաեւ մեկ կիլոգրամ նարինջ, սակայն այդ միրգը ներկրվում է, մինչդեռ Հայաստանը կարտոֆիլ արտադրող, ինչու չէ, նաեւ արտահանող երկիր է:
Բնակչության շրջանում խոսակցություններ են պտտվում, որ էկոլոգիապես մաքուր սնունդ համարվող կարտոֆիլի գները բարձրացրել են Հայաստան ներմուծվող գենետիկապես մոդիֆիկացված բանջարեղենի վաճառքն ապահովելու համար:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին այս փաստը չի զարմացնում: Մեր թղթակցի հարցին պատասխանելով` նա ասաց. «Զարմանալու ի՞նչ կա: Անցած տարի կարտոֆիլի գինը նույնպես բարձր էր, այս տարի դեռ ցածր է: Անցած տարի վաղահաս կարտոֆիլը սկզբնապես վաճառվել է 650-700 դրամով»:
Փոխնախարարը չմոռացավ նաեւ ասել, որ անցած տարի Հայաստանն ունեցել է կարտոֆիլի պակասորդ, քանի որ կարտոֆիլի ցանքատարածքները զգալիորեն կրճատվել են: «Այս տարի ակնկալում ենք, որ ցանքատարածքները կավելանան եւ կունենանք 31 հազար հա ցանքատարածություն»,- նշեց նա:
Ի դեպ, շուկայում նախորդ տարվա` հին կարտոֆիլի գինն է տատանվում 450-500 դրամի սահմաններում,իսկ վաղահաս կարտոֆիլինը` 650-700 դրամ է եւ դեռ ավելին: