|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անդրե Աղասին այսօր տոնում է իր ծննդյան 41-րդ տարելիցը:
Հայազգի լեգենդար թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1986 թվականին և տևել շուրջ 20 տարի: Այդ տարիների ընթացքում ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Անդրեն հաղթանակ է տարել 60 մրցաշարում, որոնցից 8-ը` «Մեծ սաղավարտի»: 1992 թվականին հաղթել է «Ուիմբլդոնում», 1994 և 1999 թվականներին` Ամերիկայի բաց առաջնությունում, 1999-ին` «Ռոլան Գարոսում», 1995, 2000, 2001, 2003 թվականներին` Ավստրալիայի բաց առաջնությունում:
1995 թվականի ապրիլի 10-ին ճանաչվել է աշխարհի առաջին թենիսիստ և այդ դիրքում ընդմիջումներով մնացել 101 օր:
Պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան Անդրե Աղասին ավարտել է 2006 թվականի սեպտեմբերի 3-ին: