|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արևմուտքը պետք է ձգտի կես տարվա ընթացքում վերջ տալ քաղաքացիական պատերազմին, քանի որ լիբիական նավթի` շուկա դուրս գալու հնարավորությունները թուլանում են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա չի հավատում, որ Լիբիայում ընթացող գործողությունները նոր համաշխարհային պատերազմի կհանգեցնեն:
«Եթե Արևմուտքի միջամտությունը չլիներ, Լիբիայի իշխանություններին կհաջողվեր ավելի շուտ վերացնել հակամարտությունը և նույնիսկ հաստատել իրենց իշխանությունը, բայց Արևմուտքի ներգրավվումը` որպես օժանդակող, երկարաձգում է քաղաքացիական պատերազմը»,- ասաց արեւելագետը:
Նա նաեւ նշեց, որ Չինաստանն ու Ռուսաստանը «ձեռքերը լվացին, քաշվեցին մի կողմ ու թողեցին, որ Արևմուտքն այդ խնդիրը լուծի»: