Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որեւէ տվյալ չկա, թե Հայաստանում գրանցված 180 հազար հաշմանդամներից քանիսն են աշխատունակ. այսօր Աշխատանքի իրավունքի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:
Նա ցավով նշեց, որ չի վերացել այն կարծրատիպը, թե հաշմանդամը չի կարող մյուսների հետ հավասար աշխատել:
Այս օրերին խորհրդարանում քննարկման է դրվել «Հաշմանդամների սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որում, ըստ բանախոսի, աշխատանքային զբաղվածությունը խթանող նորմեր կան, մասնավորապես` աշխատանքային քվոտաների մասին, որով բոլոր խոշոր ու միջին գործատուները կպարտավորվեն որոշակի թվով հաշմանդամներ աշխատանքի ընդունել:
«Ունիսոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Չալիկյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ գրանցված է աշխատանք փնտրող 300 հաշմանդամ. «Այդ մարդկանց մեջ կան նաեւ արհեստավորներ, սակայն գործատուներին թվում է` եթե մարդը հաշմանդամ է, միայն գրասենյակային աշխատանք կարող է կատարել»:
Ի դեպ, արդեն գործում է www.jobdisability.am կայքը, որտեղ հաշմանդամները կարող են գրանցվել ու աշխատանք գտնել: Կայքում գրանցվածների 8-9 տոկոսն արդեն աշխատանք է գտել: