Երեկ արցախցի հաշմանդամների երկրորդ խումբը մեկնել է Ուկրաինայի Սակի քաղաքի Բուրդենկոյի անվան առողջարան: Առաջին` 6 հոգանոց խումբը մեկնել էր հուլիսի 27-ին: Մյուս խմբերը կմեկնեն մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Ամեն տարի ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ծրագրի շրջանակներում ձեռք են բերվում նշված քաղաքի առողջարանային համալիրի ուղեգրեր. այս տարի ձեռք է բերվել 22 ուղեգիր (21 օր տեւողությամբ):
Ծրագիրն Արցախում գործում է 2004 թվականից: Սակի են մեկնում հիմնականում ողնաշարային խնդիրներ ունեցողները: