Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնաճի զսպման ուղղությամբ ԿԲ-ի վարած քաղաքականությունը քննադատողներին որակել է որպես «պրոֆեսիոնալ կլիմաքս ապրող մասնագետներ»:
«Ես անթույլատրելի եմ համարում, երբ այդ պրոֆեսիոնալ կլիմաքս ապրող մասնագետները փորձում են ոչ պարկեշտ արտահայտություններ հնչեցնել Կենտրոնական բանկի աշխատակիցների հասցեին»,- ասել է ԿԲ նախագահը՝ հավելելով. «Նման արտահայտություններ անելը կոռեկտ չէ, և այդ մարդը պետք է ներողություն խնդրի, հակառակ դեպքում պատրաստ ենք անգամ դատարան դիմել»:
Արթուր Ջավադյանн նաև հավաստիացրել է, որ ԿԲ-ն կառավարության հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում գնաճի մակարդակը կրկնակի նվազեցնելու ուղղությամբ: Նրա խոսքերով՝ Կենտրոնական բանկն ունի գնաճի զսպման իր մեխանիզմները՝ «ավանդական ու ոչ ավանդական գործիքները», որոնք կիրառվում են հազվադեպ, բայց որոնց օգտագործման դեպքում իրենք կկարողանան ազդել գնաճի վրա:
Հիշեցնենք, որ ԿԲ հասցեին նախօրեին քննադատություններ էր հնչեցրել էր ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։