«Կոնգրեսի առաջնորդը վերջապես առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ հայոց պետականությունը, ԼՂ հիմնահարցը եւ երկրի կայունությունը իր համար շատ ավելի կարեւոր են, քան հեղափոխական ճանապարհով իշխանության գալը: Այսինքն` ճիշտ եւ ճիշտ այն մոտեցումը, որն «Ազգային միաբանությունը» մշտապես է դրսեւորել, եւ որի առհավատչյան եղել են այն 21 ելույթները, որոնցով ես հանդես եմ եկել եվրոպական տարբեր ամբիոններից` այն պարագայում, երբ շատ լարված էին իմ հարաբերությունները երկրի երկրորդ նախագահի հետ, Սերժ Սարգսյանի հետ, երբ նա պաշտպանության նախարարն էր, ապա` վարչապետը, բայց դրսի ամբիոնը ես ծառայեցրել եմ մեր պետականության ամրապնդման գաղափարին»,- երեկ «Առավոտի» հետ ներքաղաքական թեմաներով զրույցի ժամանակ ասաց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը: