|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որպես խափանման միջոց, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին եկամսյա ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց:
Որոշում կայացնողն էլ տխրահռչակ` մարտիմեկյան գործերով բազմաթիվ ընդդիմադիրների նկատմամբ ազատազրկման դատավճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ` այն միջադեպը, որը Սամսոնը Խաչատրյանի քաղաքական հետապնդման ենթարկելու համար որպես առիթ է օգտագործվում, իրականում հրահրված է հենց իշխանությունների կողմից, «իսկ դատավարությունը, որը, ըստ փաստաբանի, անցավ «մացոյավարի», ցույց տվեց, որ դատավորը այս դեպքում էլ հերթական հրահանգն էր կատարում»: