կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 03:11
Հասարակություն

Վարորդների կյանքը թեթեւացրել են

Վարորդների կյանքը թեթեւացրել են

Վերջին շրջանում «Ճանապարհային երթեւկության անվտանգության ապահովման մասին օրենքում մի շարք փոփոխություններ արվեցին, ինչպեսեւ կառավարության կողմից որոշումներ ընդունվեցին: Այս փոփոխությունները, ըստ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված բարեփոխումներ են:

Այդ փոփոխություններից մեկը վերաբերում է նոր պետհամարանիշ ստանալու խնդիրներին: Եթե նախկինում պետհամարանիշը կորչում էր եւ ցանկանում էր այդ նույն համարը վերականգնելը, ապա դա արժենում էր 60 հազար դրամ: Իսկ հիմա կրկնօրինակը տրվում է միայն պետական տուրք վճարելու (12 հազար դրամ) դեպքում:

«Այժմ բոլոր դեպքերում` համարանիշը, հավառման վկայագիրը կամ վարորդական վկայականը կորցնելու դեպքում գանձվում է կրկնակի անգամ պակաս»,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Երկրորդը վերաբերում է ավտոմեքենան ժամանակավորապես հաշվառումից հանելուն: Եթե նախկինում բազմաթիվ խնդիրներ էին առաջ գալիս դրա հետ կապված, այժմ կարելի է ժամանակավորապես հաշվառումից հանել մեքենան, իսկ հետագայում` նորից հաշվառել հնարավորությամբ: Այս փոփոխությունը մտցվեց ԱՊՊԱ-ն կիրառության մեջ դրվելուց հետո:

Երրորդը` նախկինում եթե  տրանսպորտային միջոցը չուներ սեփականաշնորհման վկայական, ապա տերը չէր կարող որեւէ գործարք անել` վաճառել, վարձով տալ: Այժմ քաղաքացին հաշվառման քննական բաժանմունքում կարող է  գործարք անել. մեքենայի համար կհատկացվի մեկօրյա ժամանակվոր համարանիշ եւ հնարավոր կլինի այն տեղափոխել:

«Այս երեք փոփոխությունները նախ շահեկան են վարորդների համար, ինչպեսեւ ուղղված են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն»,- ասաց Է. Հովհաննիսյանը: