|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի մոտալուտ պաշտոնանկության և այդ պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակման մասին:
Խոսակցությունների տարածմանը նպաստում են նաև երկրի նախագահի և վարչապետի` կադաստրի համակարգում տեղ գտած բացթողումների և չարաշահումների մասին հայտարարությունները: Մասնավորապես` նախորդ շաբաթ` կառավարության նիստի ժամանակ, նման մի հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ռիսկային համակարգերի շարքում նշելով նաև Կադաստրի պետական կոմիտեն:
Մեր ունեցած տեղեկություններով` կոմիտեի նախագահ Զախարյանը շտապ խորհրդակցության է հրավիրել ապարատի, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին և զգուշացրել, որ կտրականապես արգելում է համակարգում գումարների ապօրինի շրջանառությունը:
Այն տարածքային ծառայության պետերը, որոնց ենթակաները կհամարձակվեն ապօրինաբար գումար պահանջել ծառայությունների դիմաց, անհապաղ կհեռացվեն աշխատանքից: