|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ռուսաստանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական Defender ռազմանավի ուղղությամբ, որը մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերը Սև ծովում՝ Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում. հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ականակրին նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի կիրառման մասին: Չի արձագանքել նախազգուշացումներին»,– նշել է գերատեսչությունը։
Ժամը 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել: Ժամը 12:19-ին Սու-24Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է կատարել (բեկորաֆուգասային) ռազմանավի ուղղությամբ:
«Ժամը 12.23-ին Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության համատեղ գործողություններով Defender-ը լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովի սահմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ: