|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշպան Արյեն Ռոբենը շատ է ցավում, որ ազգային առաջնության 29-րդ տուրի «Նյուրնբերգի» հետ խաղում եզրափակիչ սուլոցից առաջ հեռացվեց խաղադաշտից: Հոլանդացին, բարկանալով խաղի ոչ ոքի արդյունքից, հայհոյել է մրցավարին: Վերջինս Ռոբենին «պարգևատրել» է կարմիր քարտով:
Հիշեցնենք, որ «Բավարիան» պայքարում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղի համար, որպեսզի իրավունք ստանա մասնակցելու Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը:
«Մենք պետք է հաջորդ տարի խաղանք ՉԼ-ում: Սակայն ընդունում եմ, որ պետք է զգացմունքներս հանդերձարանում արտահայտեի` ընկերներս մոտ»,- ասել է Ռոբենը: