|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կ.Պոլսի ամեակարևոր պատմական արժեքներից մեկը համարվող Սբ Սոֆիան Հունաստանի և Թուրքիայի միջև բանավեճի պատճառ է դարձել:
Ըստ taraf.com-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգության ցուցակում տեղ գտած` 1476 տարվա բյուզանդական արժեքը մզկիթի վերածելու` փոխվարչապետ Բյուլեն Արընչի հայտարարությունը Աթենքում մեծ աղմուկ է բարձրացրել:
«Բարձրաստիճան թուրք իշխանությունների` Բյուզանդիայի քրիստոնեական եկեղեցիները մզկիթի վերածելու հայտարարությունները միլիոնավոր քրիստոնյաների կրոնական զգացմունքներն են ոտնահարում»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի կառավարությունը, ի պատասխան, նշել է. «Ձեզանից չենք սովորելու, թե ինչ պետք է անենք: Թուրքիան կրոնական ազատությունների մասին ոչինչ չունի Հունաստանից սովորելու: Աթենքը, չնայած հազարավոր թուրք բնակիչների առկայությանը, Եվրոպայի միակ մայրաքաղաքն է, որտեղ մզկիթը ծիսական արարողությունների համար բաց չէ»: