|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայ ժողովուրդը շարունակում է քաղում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով առաջացած հերթական «քաղցր պտուղները»։ Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով փոխհատուցում շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության ենթադրյալ ոչնչացման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն («Բեռնի կոնվենցիա»)։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հայցը Բեռնի կոնվենցիայի համաձայն առաջին հայտնի միջպետական արբիտրաժային վարույթն է:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում բացահայտվել են «Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր»։
Ադրբեջանը Հայաստանից ամբողջական փոխհատուցում է պահանջում «բնակավայրերի և վայրի բնության զանգվածային ոչնչացման համար»։