Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yandex որոնման համակարգի վարչությունը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ որոշ լուսանկարներ որոնման արդյունքում չեն երեւում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով:
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ խափանումը տեղի է ունեցել լուսանկարների հսկայական թիվ կազմող որոնումների հետեւանքով: Խնդիրը հարթելու համար ծրագրավորողները սկսել են աշխատել նախորդ տարվա դեկտեմբերից: Այդ աշխատանքների հետեւանքով սպասարկման տեմպերը դանդաղել են:
Yandex-ում նկարը տեղադրվելուց միայն վեց շաբաթ անց է այն սկսել հայտնվել որոնման արդյունքների ցանկում. «Այժմ մեր ծառայությունից օգտվողները չեն կարող գտնել այն նկարները, որոնք ինտերնետում տեղադրվել են փետրվարի 13-ից հետո, օրինակ` Ճապոնիայի մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի նկարները»,- ասվում է հայտարարության մեջ:
Yandex-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նկարների բազան կթարմացվի մարտի 29-ին եւ կավելացվի 3.9 միլիարդ նկար: Այդ բազայում կլինեն բոլոր այն նկարները, որոնք ինտերնետում հայտնվել են փետրվարի 27-ից շուտ, օրինակ` Լիբիայում տեղի ունեցած ցույցերի լուսանկարներն ու պաստառները:
Նկարների բազայի մյուս թարմացումը լինելու է «շուտով», այդ ժամանակ էլ տեսանելի կլինեն նաեւ Ճապոնիայի աղետների նկարները:
Lenta.ru-ն գրում է, որ դեռեւս մարտի 25-ին ռուս բլոգերներից մի քանիսը գրել էին, թե լուսանկարների որոնման արդյունքները ցույց տալիս Yandex-ը գրաքննում է, եւ դա քաղաքական ենթատեքստ ունի: