կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 23:13
Առանց Կատեգորիա

Փաստացի նոր բարոյական ստանդարտ են առաջարկում հայ ժողովրդին․ Ռուբեն Մելիքյան

Փաստացի նոր բարոյական ստանդարտ են առաջարկում հայ ժողովրդին․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«94 էջանոց հայտնի փաստաթուղթն իրականում անչափ հետաքրքիր է։ Շեքսպիրի հայտնի կատակերգությունը («Շատ աղմուկ ոչինչից») եթե փոխակերպվեր իրավաբանական տեքստի, հավանաբար հենց այս 94 էջանոց տեսքը կունենար։

Նկատառումները շատ են, բայց առայժմ ընդամենը երկու՝ առանձնապես ոչ էական հարցերի կանդրադառնամ։

Հարց առաջին։ Անձնական։ Ամենայն անկեղծությամբ խնդրում եմ, երբ այս գժական ժամանակներն ավարտվեն, փաստաթղթի 2.17 կետի հեղինակը թող ինձ բացատրի՝ ինչ-որ անկապ դատական գործերից քավոր-սանիկական հարաբերությունների կարևորությունն ի ցույց դնող ցուցմունքների վկայակոչման իմաստը ո՞րն էր։ Ինչի՞ համար։ Ի՞նչ կապ ունի։ Ինչու՞։

Հարց երկրորդ։ Հանրային։ 94 էջանոց այս թղթով «Իմ քայլի» ընկերները «քավոր-սանիկական» հարաբերությունները փաստացի հավասարեցնում են ընտանեկան, ազգակցական հարաբերություններին։ Փաստացի նոր բարոյական ստանդարտ են առաջարկում հայ ժողովրդին։ Այդ դեպքում որքանո՞վ է բարոյական այդ ստանդարտը միանգամից ուրիշների «գլխին փաթաթելը»՝ առանց իրենց իսկ վրա «փորձարկելու»։ Իմ կարծիքով՝ ամենևին բարոյական չէ։ Իմ կարծիքով, 94 էջանոցը հրապարակելուց առաջ 88-ն ուղղակի պարտավոր էին իրականացնել սեփական «քավոր-սանիկների հայտարարագրում»՝ հանրությանը հնարավորություն տալով ստուգել - արդյո՞ք իրենք իսկ թույլ են տվել «քավոր-սանիկական չարաշահումներ», թե ոչ։ Չեն հայտարարագրել։ Իսկ քանի դեռ չեն հայտարարագրել, 94 էջանոցը կլինի ոչ միայն իրավունքից, այլև էթիկայից հեռու փաստաթուղթ։

Առայժմ այսքանը»։