Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` ծայրահեղական ընդդիմության թերթերից մեկը մի շարք կեղտոտ հոդվածներով փորձել է վարկաբեկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ այդ ընդդիմության ղեկավարը` իբր առաջնորդվելով քրիստոնեական բարոյականությամբ, ուղղակի վիրավորանքներ է հասցրել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի համար հովանոց տեղադրելու արգելքին` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը սեւ ու սպիտակի բաժանողների միջեւ այս հարցում համաձայնություն կա:
«Ի՞նչ է, Րաֆֆիի զոնտիկը Թամանյանի ճարտարապետական լուծումների՞ն կխանգարեր: Էդ փչովի անճոռնի դղյակները, որոնցով լցրել են այդ հրապարակը` դա ոչինչ, դա չի խանգարում, բայց հանկարծ, եթե նրա գլխին ինչ-որ վրանանման մի բան լինի, էդ ոչ մի կերպ թույլատրելի չէ, հա՞, ու ոստիկանությունն ամբողջ ուժով պետք է խլի դա ու թույլ չտա»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերով` մեր գործը չէ` Րաֆֆին լավ է անում, թե չէ. դա իր դիրքորոշումն է: «Բայց ծաղրել, մի կողմից, և թույլ չտալ գլխին հովանոց, մյուս կողմից, սա, սիրելինե'րս, ես ուղղակի չեմ հասկանում: Այս ձևով մենք բարոյական նորմալ հասարակություն չենք կարող կառուցել»,- ընդգծեց նա: