կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 04:17
Քաղաքական

Կ.Մանոյան. նախագահի ելույթն ամբողջական էր

Կ.Մանոյան. նախագահի ելույթն ամբողջական  էր

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանի` Աստանայում ունեցած ելույթը տեղին էր` հաշվի առնելով լսարանը:

 

«Ելույթն ամբողջական էր, որովհետև ներկայացնում էր և' Ղարաբաղյան հարցի էությունը,և' Ադրբեջանի կործանարար քաղաքականության էությունը:Եթե համեմատենք Ալիևի ելույթի հետ, առավել կուռ տրամաբանական ելույթ էր, իսկ Ալիևինը կարծես ինքն իրենից նեղացած երեխայի էր նման»,- ասաց Կիրո Մանոյանը:

 

Կիրո Մանոյանի համոզմամբ` հրապարակված հայտարարութունը այն էր, ինչ իրականում կարելի էր ակնկալել, այսինքն ոչ մի նորություն, պարզապես կեցվածքների վերահաստատում:«Ավելի վատ կարող էր լինել: Իհարկե, դա մխիթարանք չպիտի լինի, որ ավելի վատ կարող էր լինել և չեղավ, բայց ավելին ակնկալելն էլ իրատեսական չէր»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Ալիև-Սարգսյան չկայացած հանդիպմանը, Մանոյանն ասաց, որ այն իմաստ կունենար, եթե իրոք պետք է առաջընթաց արձանագրվեր: «Ալիևը փորձում էր գագաթնաժողովից առաջ ստեղծել տպավորություն, իբր մեծ առաջընթաց կարող է տեղի ունենալ, իրենք մեծ ակնկալիքներ ունեն և այդ ամենը տեղի չունեցավ»,- ասաց նա: