Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն վերջին օրերի իր գործողություններով կարծես ստուգում էր մեր սահմանների կայունությունը և մեր ռազմավարական դաշնակցի արձագանքը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:
Ըստ նրա` Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի և գիտի, որ եթե իրավիճակը մի քիչ էլ լարվի, կարող են խաղաղապահ զորքեր մտցնել, ինչից վախենում է:
«Խաղաղապահ զորքերի առկայությունը, ճիշտ է, մեզ էլ ձեռնտու չէ, բայց ավելի շատ հենց Ադրբեջանին այն ձեռնտու չէ, քանի որ դա այն շեմն է, որից այն կողմ նրանք թռչել չեն կարող: Ուստի` Ադրբեջանը մեծ պատերազմի գնալ չի կարող, սողացող տեսակ է, ուղղակի փորձում է լարված պահել իրավիճակը»,- ասաց Մանասյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ հնչած ելույթին, նա նշեց, որ նախագահի շեշտադրումները շատ ճիշտ էին: «Նախագահի ելույթը եվրոպական և արևմտյան, առհասարակ` միջազգային լսարանին հղված ուղերձի տեսք ուներ և այդ իմաստով` չափված-ձևված: Սակայն կուզեմ ասել, որ նախագահի ելույթով միայն չպետք է սպառվի քարոզչական աշխատանքը»,- ասաց քաղաքագետը: