կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 21:19
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Թամամ խոսք ոստիկանի մասին

ԱՌԱՎՈՏ. Թամամ խոսք ոստիկանի մասին

Երեկ մասնակցելով ոստիկանության կոլեգիայի նիստին եւ խոսելով համակարգի բացասական երեւույթների մասին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին:

 

Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս եմ ամաչում: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գայիք եւ այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` այ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը:

 

Կամ մեկ այլ օրինակ` երբ Գավառում հանցագործություն է տեղի ունենում, իրեղեն ապացույցները համարյա թե ամբողջովին կան, խոստովանողը կա, այնուհետեւ բարձրաստիճան ոստիկանի, նույնիսկ չեմ կարողանում ածական գտնել, միջամտությամբ այդ հանցագործությունը պարտակվում է, եւ արդյունքում ունենում ենք ընդամենը խուլիգանության դեպք եւ, բնականաբար, այդպիսի պատիժ»: