|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կարգապահական մեկուսարանի փոխարինումը կարգապահական վաշտով իսկական չարիք է հայկական բանակի համար. ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
Նա համոզված է` որքան խիստ են լինում կարգապահական կանոնադրությամբ նախատեսված տույժերը, այնքան բանակի հրամանատարները խուսափում են զինծառայողների հետ ոչ կանոնադրական պահվածքից:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հակասահմանադրական է առանց դատարանի որոշման մարդուն մեկուսացնելը, իսկ դատական գործընթացը կարող է երկար տեւել, Արթուր Աղաբեկյանը նշեց, որ զինվորներին կարգապահական մեկուսարան ուղարկելը չի կարելի դիտարկել որպես ձերբակալություն:
Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ է կարգապահական կանոնադրության մասին օրինագծից հանել այն կետը, որի համաձայն` զինվորն իրավունք ունի չկատարել հրամանատարի հրամանները: «Բանակում հրամանը չպետք է վիճարկվի: Հրամանը պետք է անվերապահորեն կատարվի: Դրանում է բանակի մարտունակության գրավականը»,- ասաց Ա.Աղաբեկյանը: