կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-11 01:40
Աշխարհ

Բրիտանիան ընդդեմ Լուկաշենկոյի

Բրիտանիան ընդդեմ Լուկաշենկոյի

Բրիտանացի իրավաբանները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ դատական գործ են պատրաստում, որը կարող է հանգեցնել նրա ձերբակալման հրամանին:

 

H20 Law փաստաբանական գործակալությունը Լուկաշենկոյի դեմ մեղադրանքներ է պատրաստում անցյալ տարվա դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:

 

Անգլիացի փաստաբան Ջեյսոն Մակքյուն պնդում է, թե ինքը Բելառուսում բավականաչափ ապացույցներ է հավաքել եւ կարող է Բելառուսի նախագահի կալանման օրդեր ստանալ, որը կգործի Բրիտանիայում եւ հնարավորություն կտա պահանջել Լուկաշենկոյի հանձնումը, եթե վերջինս այցելի այն երկրներ, որոնց հետ Լոնդոնը արտահանձնման մասին համաձայնագիր ունի:

 

H20 Law-ը ներկայացնում է Free Belarus Now կոչվող` արեւմտյան հասարակական գործիչների խմբի շահերը, որոնք պաշտպանում են «Լուկաշենկոյի ու նրա վարչակարգի զոհերին»: Նրանց թվում են բրիտանացի դրամատուրգ Թոմ Սթոփարդը, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին եւ Չեխոսլովակիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը: Այդպիսով, իրավապաշտպաններն ակնկալում են ստիպել Լուկաշենկոյին` ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին:

 

Հունվարի 31-ին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Լուկաշենկոյի եւ մի քանի տասնյակ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ընդդիմության դեմ բռնություններ իրականացնելու մեջ: Նրանց մուտքը ԵՄ արգելված է, իսկ  եվրոպական երկրներում նրանց ակտիվները` սառեցված: