|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Washington Post-ին տված հարցազրույցում պատմել է անցյալ տարվա դեկտեմբերին երկրի ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների պատճառների մասին և գանգատվել, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ըստ արժանվույն չեն վերաբերվում Բելառուսին:
Լուկաշենկոն կտրականապես հերքել է այն կարծիքը, որ ինքը դիկտատոր է: Զուգահեռներ անցկացնելով Բելառուսում և Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների միջև` նա ասել է. «Վերջերս Վրաստանում նախագահ Սահակաշվիլին ամենադաժան կերպով ճնշեց ընդդիմության ցույցը: Իսկ դուք շարունակում եք նրա հետ կապ պաշտպանել: Ինչո՞ւ: Որովհետև Սահակաշվիլին ձեր շան որդին է»:
Այնուհետեւ Լուկաշենկոն հավելել է. «Ասեք ամերիկացիներին, որ մենք նրանց մասին մեծ կարծիք ունենք եւ երբեք չենք խոչընդոտի նրանց` Բելառուս այցին»: