|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Համասեռամոլ մարմնավաճառներն այլեւ չեն կանգնում Կիրովի անվան մանկական զբոսայգում, պատճառը ցուրտն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը:
Նա ասաց նաեւ, որ սա ամենեւին էլ չի նշանակում, թե մարմնավաճառներն անգործ են մնացել, նրանք սկսել են սոցիալական կայքերով իրենց գովազդել:
«Բացեիբաց գրում են` տղամարդ եմ, բայց կարող եմ ծառայել որպես կին, ժամը` 20 000 դրամ: Մենք քանիցս ահազանգել ենք այս մասին, ի՞նչ է, ոստիկանությունը չի՞ տեսնում այս ամենը»,- ասաց Աղաջանյանը` հավելելով, որ համասեռամոլ մարմնավաճառներն «այլասերված նկարներ» են տարածում համացանցում: