Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի ղեկավարությունը ոչ մի բան չի մոռանում եւ ոչ մի բան չի սովորում: «Իշխանությունների հետ երբեք չի կարելի խոսել վերջնագրի լեզվով: Դա անթույլատրելի է: Իսկ երկխոսությունը հենց այն է, ինչ առաջարկել են իշխանությունները դեռ շատ վաղուց: Եվ մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Խոսքը վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իշխանություններին ներկայացված` 15 կետից բաղկացած պահանջագիր-վերջնագրին: Գ. Մինասյանի ուշադրությունը գրավել է այն, որ այդ փաստաթղթում գումարները սահմանված են ոչ թե ՀՀ դրամով, այլ դոլարով: Սա էլ թույլ է տալիս նման եզրակացություն անել. «Սա խոսում է առնվազն երկու հնարավոր տարբերակների մասին. կա'մ այդ 15 կետը մշակվել են գունավոր հեղափոխությունների կենտրոններում եւ այդտեղից ուղարկվել են Հայաստան, կա'մ հակառակը` մշակվել են այստեղ եւ ուղղված են այդ գունավոր հեղափոխությունների կենտրոններին: Վերջին հաշվով, կարծում եմ` նույնն է»:
Առհասարակ, ցանկացած քաղաքական ուժ, որը գործում է Հայաստանում եւ գործում է հայ ժողովրդի համար, Գ. Մինասյանի խոսքերով, պետք է ազգային դրամով ներկայացնի արժեքները:
Հարցին, թե որտե՞ղ են այդ հեղափոխության կենտրոնները, պատգամավորը պատասխանեց, որ տեղը չգիտի, բայց փաստ է, որ դրանց գործունեության հետեւանքները «վայրագ են»: