|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է նա: