|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բանից պարզվում է` Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել վերանայել գազի սակագներն այնպես, որ սոցիալապես անապահովների համար գազը նույնիսկ էժանանա, մինչդեռ ֆինանսների նախարարը հայտարարում է, որ սուբսիդավորման անհրաժեշտություն չկա, բյուջեում էլ նման գումարներ նախատեսված չեն:
Երբ համադրում ենք այս երկու փաստերը, տարօրինակ բան է ստացվում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հանդիպել է (կամ հանդիպելու է) «Հայռուսագազարդի» ղեկավարության հետ ու կարճ-կոնկրետ ասել. «Հըլը մի հատ ձեզ հավաքեք, արա', չեք տեսնո՞ւմ գլուխներս խառն ա, լափելու վախտ ե՞ք գտել»:
Այն, որ Հայաստանի բնակչությանը գազ վաճառող ընկերությունն իսկապես աշխարհում «ամենահաբռգածն» է, բոլորը գիտեն, եւ հենց այնպես սակագների իջեցման հնարավորությունը դրա լավագույն ապացույցն է: Փաստորեն, տարիներ շարունակ սրանք լափել են, ու այնպիսի «զապասով» են «գին կրակել», որ հիմա կարող են շատ հանգիստ, առանց սուսիդավորման նվազեցնել սակագները:
Ի դեպ, հետաքրքիր է, իսկ լափված միլիարդները «վազվրատ անելու» մեխանիզմներ չկա՞ն: