|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմի մասնակցությունը և միանալը ՀԱԿ-ի հանրահավաքին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը բնական է համարում, քանի որ, ինչպես ինքն ասաց, «Ժառանգությունը» միշտ եղել է ժողովրդի հետ եւ լինելու է ժողովրդի կողքին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել` ասելով, որ իրենք կուսակցությունում այն չեն քննարկել. «Բնականաբար ձեռնպահ եմ մնում այս պահին որեւէ հայտարարություն անելուց: Անձնապես իմ կարծիքը նույնպես չեմ կարող ասել, քանի որ կուսակցական եմ: Ինչպես կկողմնորոշվի կուսակցությունը, այնպես էլ կդիրքորոշվեմ ես»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: