Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեֆոլտի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ՀՀ փոխվարչապետ, նախարար Վաչե Գաբրիելյանին զարմացրել է: «Կցանկանայի դրա հիմքերը տեսնել,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա:
«Ֆինանսական դժվարություններ, բնականաբար, կան, դեֆիցիտով ֆինանսավորում կա, և այլ խնդիրներ ևս կան, սակայն դա դեֆոլտ չէ: Զուտ մասնագիտական տեսակետից` ինձ համար հետաքրքիր է այս հայտարարությունը, մանավանդ, որ հիմքեր չեմ տեսնում»,-ասաց փոխվարչապետը:
Անդրադառնալով առաջին նախագահի` արտաբյուջեները վերացնելու մասին հայտարարությանը` Գաբրիելյանը նշեց, որ արտաբյուջեներ կան, որոնք անհրաժեշտ են: «Մեր երկրում չկա այնպիսի արտաբյուջե, որի գոյությունը օրենքով նախատեսված հիմքերով չլինի: Ես խոշոր արտաբյուջեների ջատագով չեմ: Ֆինանսների նախարարության դիրքորոշումն էլ եղել է միշտ, որպեսզի արտաբյուջները կարգավորվեն»,- ասաց նա:
Ըստ Գաբրիելյանի՝ ունենք բազմաթիվ արտաբյուջեներ, որոնք փոքր գումարներ են ենթադրում: «Այդ արտաբյուջեները հաճախ իրականացվում են ոչ թե վարկերով, այլ գրանտներով: Դրանք տարբեր խնդիրներ լուծելու համար են նախատեսված»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է թափանցիկության բացակայությունից վախենալ. եթե ամեն ինչ կատարվում է թափանցիկ, հստակ, հանրությունը տեղյակ է, թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը, խնդիր չկա: