Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հյուսիսային պողոտայում գտնվող «Կայլ» ռեստորանի մասին հրապարակումից հետո մեզ հաջողվեց նոր մանրամասներ պարզել: Փակ ակումբի սկզբունքով գործող ռեստորանը Հայաստանի համար աննախադեպ է նաեւ այն պատճառով, որ նույնիսկ իրենց` տարաշխարհիկ պահանջներին համապատասխանող այցելուներին ներս են թողնում միայն կոնտակտային տվյալները գրանցելուց հետո` անուն-ազգանուն եւ հեռախոսահամար:
Սկզբում հորինել են հատուկ դրես կոդ` առանց վայելուչ հագուկապի չի կարելի մտնել «Կայլ», հետո տեսան, որ առանց դրա էլ միայն «էլիտան» է մոտենում իրենց դռանը: Այդ ժամանակ հորինեցին այցելուների տվյալները գրանցելու պրակտիկան, բայց դա էլ չկասեցրեց «էլիտարների» երթը:
Այցելուներին չի խրտնեցում անգամ «Կայլի» կծող գնացուցակը: Առաջին այցելությունը` միայն սեղան պատվիրելու համար, խիստ թանկ է. սույնով այցելուն վերածվում է ակումբի անդամի` մուծելով 100 հազար դրամ անդամավճար:
Կարելի մտածել, որ ռեստորանի տերերն ամեն ինչ անում են ` հնարավորինս քիչ այցելու ունենալու համար, այսինքն` բիզնեսի օրենքներին հակառակ են աշխատում եւ ակնհայտորեն հետապնդում են այլ նպատակներ: «Էլիտար» այցելուներին ոչ միայն նման մանրուքները չեն մտահոգում, այլեւ «Կայլի» խորհուրդը մատնանշող մասոնական նշանները: «Էլիտան», ամենայն հավանականությամբ, կարծում է, որ եթե «Կայլ» է գնում վարչապետ Տիգրան Սարգսյանը, այն էլ` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ընկերակցությամբ, ուրեմն «Կայլ» գնալը քաղաքական եւ կրոնական «ճիշտ» ընտրություն է:
Թերթի տեղեկություններով` «Կայլի» ներքնահարկը ծառայում է որպես հավաքատեղի, հաջողվեց նաեւ ճշտել, որ սեփականատերը սփյուռքահայ է` Արմեն Գալստյան:
Ի դեպ, կարծիքներից մեկի համաձայն` Տիգրան Սարգսյանը «հոգնել է» վարչապետությունից, եւ շատ հնարավոր է` մասոնական շեղմամբ «Կայլ» ռեստորան-ակումբ հաճախում է հենց պաշտոնանկությունը սադրելու նպատակով: